-
30.09.2013|
23:52
Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջին հանդիպումը, փաստորեն, պրեզենտացիոն կարելի է համարել` մաքսային «սեզոնի» բացմանն ընդառաջ:
-
30.09.2013|
23:00
Սիրիական սցենարը, ի տարբերություն լիբիականի, կառավարող Բաշար Ասադի վարչակազմի տապալում չի նախատեսում. Սիրիային հասցվող հարվածը պետք չէ, որ լինի լայնածավալ, որպեսզի հավասարակշռությունը կառավարական ուժերի ու ապստամբների միջև չխախտվի, հայտարարել է Բարաք Օբաման օգոստոսի 28-ի իր ճառում։
-
27.09.2013|
11:46
Ժամանակին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը, մի բարեփոխիչ, որի անվան հետ են կապված ՉԺՀ-ի վերջին տասնամյակների բոլոր նվաճումներն ու հաղթանակները, բարելավելով հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, առաջնահերթ էր համարում տնտեսական բարեփոխումների անցկացումը երկրում։
-
27.09.2013|
00:28
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սեպտեմբերի 24-27-ը` երեք օր, հայոց 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը քննարկում էին հայ ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգը: Բոլորը նշում էին, որ եպիսկոպոսաց ժողովը պատմական իրադարձություն է` 600 տարի է անցել նախորդ ժողովից:
-
27.09.2013|
00:19
Ինքնին հասկանալի էր` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո ազատվելու էին իշխանության ձեռքերը` կադրային (և ոչ միայն) բավականին հետաքրքիր լուծումների համար, ինչից էլ երևալու էր, թե ուր են ուզում գնալ իշխանություններն այս փուլում` գրեթե հստակված աշխարհաքաղաքական դաշտի պայմաններում:
-
26.09.2013|
23:53
Արցախում կրած ռազմական պարտությունը բարդույթավորել է ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը և ռազմական գործիչներին, այլև հասարակության բոլոր շերտերին: Խորհրդային շրջանում սկսված ազգային ինքնագիտակցության զարգացման փորձերը, ազգային վերելքին ուղղված նպատակասլաց պետական գործողությունները հօդս են ցնդել 1990-ականների սկզբներին, երբ ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` կորցնելով ԱԽՍՀ տարածքների մի մասի վրա ունեցած վերահսկողությունն ու ստիպված լինելով զբաղվել 600000-ի հասնող փախստականների խնդիրներով:
-
24.09.2013|
00:48
Անկախության օրվա ծնծղաները լռեցին, հրավառությունը մարեց: Անկեղծ ասած` առանձնապես ոչ ծնծղաներն էին հնչեղ, ոչ հրավառությունն էր գունեղ: ՈՒղղակի կային, ու` վերջ: Հավուր պատշաճի բառեր էլ ասվեցին, վստահաբար` կենացներ էլ եղան: Անկեղծ ու կեղծավոր: Ինչպես միշտ: Ինչպես հարկ է: Ինչպես ընդունված է:
-
24.09.2013|
00:43
Մաքսային միությանն անդամակցությունը, ինչպես ասում են, պատռեց ընդդիմության «վարագույրը» վերից վար: Քաղաքական դաշտը ապատիկ վիճակում է ու դեռ երկար դուրս չի գա «այնտեղից»: Ոչ այն պատճառով, որ դեմ է Մաքսային միությանը, այլ որ այդ անդամակցությունը եղավ շատ անսպասելի` պարապուրդի մատնելով առանց այն էլ ոչ մի բանով չզբաղված, լուսանցքային գոյություն քարշ տվող ընդդիմությանը:
-
24.09.2013|
00:25
Ակներև է, Սիրիայի շուրջ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ միանշանակ մաքոքային քաղաքականություն են իրականացնում:
ԱՄՆ-ի պարագան խիստ հասկանալի է. այս պահին «խփել» Սիրիային վերջինս չի կարող ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես և ոչ էլ «ռազմականապես». դրան պատրաստ չէ ոչ իր և ոչ էլ համաշխարհային հանրությունը: Իզուր չի ոչ անհայտ Ֆրիդմանը ֆիքսում` Սիրիայի առնչությամբ Պուտինի որոշումներն ու քայլերը շատ ավելի բխում են ամերիկյան ժողովրդի շահերից, քան Օբամայի որոշումներն են:
-
24.09.2013|
00:15
Կատարվեց այն, ինչի մասին այնքան երկար ու նախանձախնդրորեն խոսում էին հայ քաղգործիչներն ու քաղաքագետները. Սերժ Սարգսյանը հարկադրված էր հրաժարվել միանգամայն հասկանալի ու առարկայական եվրոպական ուղուց և հայտ ներկայացնել անդամակցելու մի կազմակերպության, որի անդամ, ըստ էության, չի կարող լինել։